Նի­կո­ղոս­յա­նը և Մել­քոն­յանն ընդ­դեմ Հա­յաս­տա­նի

 

 

Գոր­ծի հա­մա­րը.  11724/043

Վճի­ռը կա­յաց­վել է. 06.12.2007

Ու­ժի մեջ է մտել.  06.03.2008 

 

Պաշ­տո­նա­պես

Հրա­պա­րակ­վել է. ՀՀՊՏ 2009.02.11/8(674)

 

Փաս­տե­րը

 

Դի­մու­մա­տու­ներ Մել­քոն­յա­նը և Նի­կո­ղոս­յա­նն Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի ա­ռա­ջին ատ­յա­նի դա­տա­րա­նում որ­պես պա­տաս­խա­նող­ներ ներգ­րավ­ված են ե­ղել քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով դա­տա­կան վա­րույ­թում, ո­րի շրջանակ­նե­րում հայց­վոր­նե­րը պա­հան­ջել են չեղ­յալ հայ­տա­րա­րել Մել­քոն­յա­նի և Նի­կո­ղոս­յա­նի հետ կնքած առու­վա­ճառ­քի պայ­մա­նա­գի­րը և հա­մա­տեղ սե­փա­կա­նութ­յան ի­րա­վուն­քի գրանց­ման վկա­յա­կա­նը: 2003թ.-ի ապ­րի­լի   25-ին Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի ա­ռա­ջին ատ­յա­նի դա­տա­րա­նը բա­վա­րա­րել է հայց­վո­րի պա­հանջ­նե­րը և չեղ­յալ է հայ­տա­րա­րել նշված փաս­տաթղ­թե­րը: Մել­քոն­յանն ու Նի­կո­ղոս­յա­նը բո­ղո­քար­կել են վճի­ռը: 2003թ.-ի մա­յի­սի 30-ին ՀՀ ­քա­ղա­քա­ցիա­կան վե­րաքն­նիչ դա­տա­րա­նը ծա­նու­ցա­գիր է ու­ղար­կել եր­կու դիմումատուներին` նրանց տե­ղե­կաց­նե­լով, որ գոր­ծի վե­րաքն­նիչ բո­ղո­քի վե­րա­բեր­յալ նիս­տը տե­ղի կու­նե­նա 2003թ.-ի հու­նիս 10-ին, ժա­մը` 11:00-ին, Երևա­նում: 2003թ.-ի հու­նի­սի 10-ին Քա­ղա­քա­ցիա­կան վե­րաքն­նիչ դատա­րա­նը ո­րո­շել է ու­ժի մեջ թող­նել 2003թ.-ի ապ­րի­լի 25-ի վճի­ռը: Պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցի­չը ներ­կա էր գտնվում նիս­տին և ներ­կա­յաց­րել էր իր բա­նա­վոր փաս­տարկ­նե­րը և բա­ցատ­րութ­յուն­նե­րը, իսկ դի­մող­նե­րը ներ­կա չեն եղել նիս­տին: Դա­տա­կան նիս­տը բա­ցե­լիս Վե­րաքն­նիչ դա­տա­րա­նը նշել է, որ դի­մող­ներն ան­ձամբ ստա­ցել են դա­տա­կան նիս­տի մա­սին ծա­նու­ցա­գի­րը, սա­կայն դա­տա­րան չեն ներ­կա­յա­ցել: Նի­կո­ղոս­յանն ու Մել­քոն­յա­նը բո­ղո­քար­կել են Վճռա­բեկ դա­տա­րան, նշե­լով, ի թիվս այլ պնդում­նե­րի, որ պատ­շաճ ծա­նուց­ված չեն ե­ղել դատա­կան նիս­տի մա­սին և այդ պատ­ճա­ռով հնա­րա­վո­րութ­յուն չեն ու­նե­ցել ներ­կա գտնվել նիս­տին ու ներկայաց­նել փաս­տարկ­ներ: Նրանք պնդել են, որ ծա­նու­ցագ­րե­րը նրանց են հանձն­վել միայն 2003թ.-ի հունիսի 17-ին, ին­չը հաս­տատ­վում է նաև հա­մա­պա­տաս­խան ծրա­րով, ո­րի վրա դրված կնի­քը վկա­յում էր, որ ծրա­րը ստաց­վել էր հու­նի­սի 17-ին: 2003թ.-ի սեպ­տեմ­բե­րի 26-ին Վճռա­բեկ դա­տա­րա­նը, կող­մե­րի բացակայութ­յամբ, քննել ու մեր­ժել է բո­ղո­քը և ու­ժի մեջ է թո­ղել Վե­րաքն­նիչ դա­տա­րա­նի վճի­ռը: Վճռա­բեկ դատա­րա­նն իր ո­րոշ­ման մեջ չի անդ­րա­դար­ձել 2003թ.-ի հու­նիս 10-ի նիս­տին դի­մու­մա­տու­նե­րի բացակայության հար­ցին:

 

Դա­տա­րա­նի ո­րո­շու­մը

 

Քա­ղա­քա­ցիա­կան վե­րաքն­նիչ դա­տա­րա­նը, դի­մու­մա­տու­նե­րի բա­ցա­կա­յութ­յամբ նիստ գու­մա­րե­լով, ինչպես հարկն է չի ստու­գել, թե արդ­յոք ն­րանք պատ­շաճ կեր­պով տե­ղե­կաց­ված են ե­ղել նիս­տի վե­րա­բեր­յալ: Պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցի­չը ներ­կա է ե­ղել նիս­տին և բա­նա­վոր ներ­կա­յաց­րել է իր փաս­տարկ­նե­րը ու բա­ցատ­րութ­յուն­նե­րը, ո­րոնց վե­րա­բեր­յալ դի­մու­մա­տու­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն չեն ու­նե­ցել ներ­կա­յաց­նե­լու իրենց դիր­քո­րո­շու­մը: Նրանք նաև հնա­րա­վո­րութ­յուն չեն ու­նե­ցել, ի պաշտ­պա­նութ­յուն ի­րենց հայ­ցի, ներկայաց­նել ի­րենց բա­նա­վոր փաս­տարկ­նե­րը: Այս բաց­թո­ղու­մը չի շտկվել նաև փաս­տով, որ դիմումատուները կա­րող էին վճի­ռը բո­ղո­քար­կել Վճռա­բեկ դա­տա­րա­նում, քա­նի որ վեր­ջինս` ի տարբերություն Քա­ղա­քա­ցիա­կան վե­րաքն­նիչ դա­տա­րա­նի, չի ի­րա­կա­նաց­նում գոր­ծի ամ­բող­ջա­կան վերաքննութ­յուն: Այս հան­գա­ման­քն ա­վե­լի է հիմ­նա­վոր­վում, ե­թե հաշ­վի առ­նենք, որ Վճռա­բեկ դա­տա­րա­նը լիա­զոր­ված էր հետ ու­ղար­կել գոր­ծը նոր քննութ­յան` դա­տա­վա­րա­կան ի­րա­վունք­նե­րի խախտ­ման առկայության հիմ­քով, ին­չը և նրանք պա­հան­ջել էին ի­րենց վճռա­բեկ բո­ղո­քում, և ին­չը Վճռա­բեկ դա­տա­րա­նը չի ա­րել: Այս­տե­ղից հետևում է, որ սույն գոր­ծի հան­գա­մանք­նե­րում, կող­մե­րի հա­վա­սա­րութ­յան սկզբուն­քը չի հարգ­վել: Հետևա­բար, տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի 6-րդ ­հոդ­վա­ծի 1-ին մա­սով ե­րաշ­խա­վոր­ված ար­դար դատաքն­նութ­յան ի­րա­վուն­քի խախ­տում: