Մկրտչյանն ընդ­դեմ Հա­յաս­տա­նի

 

Գոր­ծի հա­մա­րը.  6562/03

Վճի­ռը կա­յաց­վել է. 11.01.2007

Ու­ժի մեջ է մտել. 11.04.2007

 

Պաշ­տո­նա­պես

Հրա­պա­րակ­վել է. ՀՀՊՏ 2007.09.12/46(570)

 

Փաս­տե­րը

 

Ա. Մկրտչյա­նը հան­դի­սա­ցել է «Հան­րա­պե­տութ­յուն» կու­սակ­ցութ­յան ան­դամ: 2002թ.-ի մա­յի­սի 14-ին մաս­նակ­ցել է Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում անց­կաց­ված հան­րա­հա­վա­քին: Այն կազ­մա­կերպ­ված էր «Հան­րա­պե­տութ­յուն» կու­սակ­ցութ­յան և թվով վեց այլ քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րի կող­մից: Հան­րա­հա­վա­քից հե­տո Ա. Մկրտչյա­նը կոչ է ա­րել մաս­նա­կից­նե­րին Բաղ­րամ­յան պո­ղո­տա­յով քայ­լար­շավ կա­տա­րել դե­պի Ազ­գա­յին ժո­ղո­վի շենք: Հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րը շարժ­վել են նրա հետևից պո­ղո­տա­յով վեր: Նույն օ­րը` ժա­մը 23:10-ին, Ա. Մկրտչյա­նը ձեր­բա­կալ­վել և բեր­ման է են­թարկ­վել ՀՀ­ Ոս­տի­կա­նութ­յան Երևան քա­ղա­քի Ա­րաբ­կի­րի բա­ժին: Ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից կազմ­ված վար­չա­կան ի­րա­վա­խախտ­ման ար­ձա­նագ­րութ­յու­նում նշվել է, որ Ա. Մկրտչյա­նը «չար­տոն­ված երթ է կազ­մա­կեր­պել և խախ­տել է փո­ղո­ցա­յին եր­թե­րի և ցույ­ցե­րի անց­կաց­ման կար­գը»: 2002թ.-ի մա­յի­սի 15-ին Երևան քա­ղա­քի Կենտ­րոն և Նորք-Մա­րաշ հա­մայնք­նե­րի ա­ռա­ջին ատ­յա­նի դա­տա­րա­նը նրա նկատ­մամբ նշա­նա­կել է վար­չա­կան տույժ 500 ՀՀ դ­րամ տու­գան­քի ձ­ևով՝ ՎԻ­ՎՕ-ի 180.1-րդ ­հոդ­վա­ծի հիմ­քով, ո­րով սահ­ման­ված էր վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն «Հա­վաք­նե­րի, ժո­ղով­նե­րի, եր­թե­րի և ցույ­ցե­րի անց­կաց­ման սահ­ման­ված կար­գի» խախտ­ման հա­մար: Վե­րաքն­նիչ դա­տա­րանն ու­ժի մեջ է թո­ղել ա­ռա­ջին ատ­յա­նի դա­տա­րա­նի ո­րո­շու­մը, իսկ Վճռա­բեկ դա­տա­րա­նը նա­մա­կով տե­ղե­կաց­րել է, որ օ­րենսդ­րութ­յու­նը նրան ո­րո­շու­մը բո­ղո­քար­կե­լու ի­րա­վունք չի ըն­ձե­ռում:

 

Դա­տա­րա­նի ո­րո­շու­մը

 

Դա­տա­րա­նը նշել է, որ վե­ճի ա­ռար­կան հան­դի­սա­նում է այն հար­ցը, թե արդ­յոք նշված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նում գոր­ծել է որևէ իրա­վա­կան ակտ, ո­րը կնա­խա­տե­սեր այն «սահ­ման­ված կար­գը»-ը, ո­րոնց հղում է կա­տա­րում ՎԻ­ՎՕ-ի 180.1-րդ ­հոդ­վա­ծը: Այս ա­ռու­մով կա­ռա­վա­րութ­յու­նը պնդում էր, որ «սահ­ման­ված կար­գը» նա­խա­տես­ված էր Օ­րեն­քով և Հրա­մա­նագ­րով, մյուս կող­մից` դի­մու­մա­տուն պնդում էր, որ նշված ակ­տե­րը նախ­կին ԽՍՀՄ­ ի­րա­վա­կան ակ­տեր են, ո­րոնք ու­ժը կորց­րած են և չեն կա­րող գոր­ծել Հա­յաս­տա­նում ան­կա­խա­ցու­մից հե­տո: Հետևա­բար, հա­մա­ձայն Ա. Մկրտչյա­նի, բա­ցա­կա­յում էր որևէ «սահ­ման­ված կարգ», ո­րը, վճռի հա­մա­ձայն, նա խախ­տել է: Դա­տա­րա­նը նախ նկա­տել է, որ խնդրո ա­ռար­կա հար­ցի վե­րա­բեր­յալ բա­ցա­կա­յում է ներ­պե­տա­կան դա­տա­կան պրակ­տի­կա: Ա­վե­լին` ներ­պե­տա­կան դա­տա­րան­նե­րը սույն գոր­ծում ևս ­չէին կա­րո­ղա­ցել հղում կա­տա­րել որևէ ի­րա­վա­կան ակ­տի, ո­րում նշված կլի­ներ ցույ­ցե­րի և փո­ղո­ցա­յին եր­թե­րի հա­մար սահ­ման­ված այն կար­գը, ո­րը վճռի հա­մա­ձայն դի­մու­մա­տուն խախ­տել էր: Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ ներ­պե­տա­կան դա­տա­րան­նե­րը հղում չեն կա­տա­րել որևէ ի­րա­վա­կան ակ­տի, ո­րը կսահ­մա­ներ խնդրո ա­ռար­կա կար­գը և այն հան­գա­ման­քը, որ ան­կա­խա­ցու­մից հե­տո Հա­յաս­տա­նի տա­րած­քում ԽՍՀՄ­ օ­րենք­նե­րի կի­րա­ռե­լիութ­յան վե­րա­բեր­յալ չկա որևէ նա­խա­դեպ` Դա­տա­րա­նը հան­գել է այն եզ­րա­կա­ցութ­յան, որ քննարկ­վող օ­րեն­քը, մաս­նա­վո­րա­պես «սահ­ման­ված կար­գը», ո­րին հղում է կա­տա­րում ՎԻ­ՎՕ-ի 180.1-րդ ­հոդ­վա­ծը, ձ­ևա­կերպ­ված չէր այն­պի­սի ճշգրտութ­յամբ, որ հնա­րա­վո­րութ­յուն տար Ա. Մկրտչյա­նին կան­խա­տե­սելու իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հնա­րա­վոր հետևանք­նե­րը: Ա­վե­լին, Դա­տա­րա­նը նշել է, որ ԽՍՀՄ փ­լու­զու­մից հե­տո չկար որևէ ի­րա­վա­կան ակտ` կի­րա­ռե­լի Հա­յաս­տա­նում, ո­րը կպա­րու­նա­կեր խնդրո ա­ռար­կա կար­գը և որ հա­մա­պա­տաս­խան օ­րեն­քը ըն­դուն­վել էր միայն 2004 թվա­կա­նի ապ­րի­լի 28-ին: Դա­տա­րա­նն ըն­դու­նում է, որ ան­ցու­մա­յին շրջա­նում գտնվող պե­տութ­յան հա­մար ժա­մա­նակ է պա­հանջ­վում օ­րենսդ­րա­կան հա­մա­կարգ ստեղ­ծե­լու հա­մար, սա­կայն, երբ խոս­քը վե­րա­բե­րում է այն­պի­սի հիմ­­նա­րար ի­րա­վուն­քին, ինչ­պի­սին է հա­վաք­նե­րին մաս­նակ­ցե­լու ա­զա­­­տութ­յու­նը, Դա­տա­րա­նը չի կա­րող մոտ տաս­նե­րեք տար­վա ձգձգու­մը հա­մա­րել ող­ջա­միտ: Հետևա­բար, հաշ­վի առ­նե­լով, որ խնդրո ա­ռար­կա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նման օ­րենք չկար, հետևա­բար, խա­ղաղ հա­վաք­նե­րին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քին մի­ջամ­տութ­յու­նը չի ե­ղել օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով: Այդ պատ­ճա­ռով տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի 11-րդ ­հոդ­վա­ծի խախ­տում: Ար­դա­րա­ցի փոխ­հա­տուց­ման ա­ռու­մով Դա­տա­րա­նը նշել է, որ վճռի կա­յա­ցումն ինք­նին ար­դա­րա­ցի փոխ­հա­տուց­ման բա­վա­րար ե­ղա­նակ է: